Հասարակություն
30.10.2026 | 22:24
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքն ու առաջիկա բարեփոխումները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր՝ չորս հենասյունային ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես օրենսդրական բարեփոխումները, կենսաչափական համակարգի ներդրումը, սահմանների համալիր կառավարման կատարելագործումը, ինչպես նաև միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտներում ռազմավարական փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր։
Կողմերը դրական են գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և կարևորել նախատեսված բարեփոխումների հետևողական շարունակականությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նույն օրը Յոհաննես Լուխներն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ, ծանոթացել կատարված աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրությունում։