Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան նվաճել է Իտալիայում անցկացվող Valle d’Aosta Ladies Open մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Երրորդ մրցախաղում 24-ամյա թենիսիստը 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել իսպանացի Մարիա Բասոլսին (115-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 52 րոպե:
Եզրափակիչի ուղեգիրն Ալինա Չարաևա կվիճարկի ֆրանասիացի Էլզա Ժակմոյի ու բուլղարացի Էլիզարա Յանեևայի դիմակայության հաղթողի հետ:
WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնում է 100-րդ տեղը:
Դավիթ Եղիազարյան