ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ուղիղ 35 տարի առաջ՝ 1991թ. հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման ռազմագործողությունը: Դա պարտադրված քայլ էր և կատարվեց այն հրեշավոր գործողությունից հետո, երբ նույն թվականի հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը մի քանի հոգուց կազմված ազերիների ոհմակը զինված մտավ Տողի բնակիչ Միսաք Դանիելյանի տունը և գազանաբար սպանեց տանտիրոջն ու նրա ընտանիքի չորս անդամներին, այդ թվում՝ կնոջը՝ 67-ամյա Զարեհ Դանիելյանին, որդուն՝ 30-ամյա Սերժիկ Դանիելյանին, հարսին՝ 23-ամյա Մարինե Դանիելյանին, և թոռանը՝ 4-ամյա Կարենին: Կատարված ոճրագործությունից հաջողվում է փրկել միայն 3-ամյա Արթուրին և 5-ամյա Արմենին, որոնց՝ նախքան զինված ելուզակների ներխուժումը բնակարան, տատը հասցրել էր թաքցնել տան վերնահարկում՝ անկողնու տակ…
Հատկանշական է, որ այդ ամենը կատարվեց գյուղում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի 150 հոգանոց անձնակազմի հանցավոր թողտվությամբ…
Տեղի ունեցածը վերջնականապես փաստեց, որ դրությունը փրկելու միակ ճանապարհը սեփական ուժերին ապավինելն ու վճռական քայլերի դիմելն է: Եվ կայացվեց սպասված որոշումը՝ Տողի ադրբեջանական ռազմահենակետն անհրաժեշտ է վնասազերծել…
Աղբյուրը՝ «Գոյամարտ« ֆեյսբուքյան էջ։