https://arm.sputniknews.ru/20261030/majrapetjani-ev-nra-knvoj-himnats-ynkerutjan-gujqi-brnagandzman-harcy-krkin-kqnnvi-108708557.html
Մայրապետյանի և նրա կնոջ հիմնած ընկերության գույքի բռնագանձման հարցը կրկին կքննվի
Մայրապետյանի և նրա կնոջ հիմնած ընկերության գույքի բռնագանձման հարցը կրկին կքննվի
Sputnik Արմենիա
Դատախազությունը Մայրապետյանի և նրա կնոջ հիմնած ընկերության դեմ առաջին հայցադիմումը ներկայացրել էր 2025 թվականի ապրիլի 30-ին։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T20:37+0400
2026-10-30T20:37+0400
2026-10-30T20:50+0400
հայաստան
սամվել մայրապետյան
կին
գույք
հհ դատախազություն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ` Գոհար Քյալյանի հիմնած «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ–ի գույքի բռնագանձման գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։2025 թվականի ապրիլի 30-ին դատախազությունը նշված ընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` պահանջելով բռանագանձում տարածել Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։«Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ գնորդի համար սահմանված՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150 մլն դրամի ներդրման պարտականությունը չէր կատարվել»,– ասված է հաղորդագրությունում:Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր վարույթ ընդունել հայցադիմումը ` հիմնավորելով, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով: Դատախազությունը դիմել էր վարչական դատարան, սակայն այս ատյանն էլ գործը կրկին Հակակոռուպիցոն դատարան էր վերահասցեագրել։Հակակոռուպցիոն դատարանն իր հերթին դիմել էր վճռաբեկ դատարան, որը կրկին որոշել էր` գործը պետք է քննի հենց Հակակոռուպցիոն դատարանը։Հակակոռուպցիոն դատարանն էլ փետրվարի 27-ին որոշել էր հայցը մերժել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։10 օր առաջ` հոկտեմբերի 20-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության բողոքը։ Այսպիսով` գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2026
Լուրեր
am_HY
հայաստան, սամվել մայրապետյան, կին, գույք, հհ դատախազություն
հայաստան, սամվել մայրապետյան, կին, գույք, հհ դատախազություն
Դատախազությունը Մայրապետյանի և նրա կնոջ հիմնած ընկերության դեմ առաջին հայցադիմումը ներկայացրել էր 2025 թվականի ապրիլի 30-ին։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ` Գոհար Քյալյանի հիմնած «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ–ի գույքի բռնագանձման գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
2025 թվականի ապրիլի 30-ին դատախազությունը նշված ընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` պահանջելով բռանագանձում տարածել Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։
«Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ գնորդի համար սահմանված՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով 150 մլն դրամի ներդրման պարտականությունը չէր կատարվել»,– ասված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր վարույթ ընդունել հայցադիմումը ` հիմնավորելով, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով: Դատախազությունը դիմել էր վարչական դատարան, սակայն այս ատյանն էլ գործը կրկին Հակակոռուպիցոն դատարան էր վերահասցեագրել։
Հակակոռուպցիոն դատարանն իր հերթին դիմել էր վճռաբեկ դատարան, որը կրկին որոշել էր` գործը պետք է քննի հենց Հակակոռուպցիոն դատարանը։
Հակակոռուպցիոն դատարանն էլ փետրվարի 27-ին որոշել էր հայցը մերժել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
10 օր առաջ` հոկտեմբերի 20-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության բողոքը։ Այսպիսով` գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։