Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը

Քաղաքականություն

30.10.2026 | 20:14

Նոյեմբերի 29-ին կայանալիք Մեծամոր համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Սարգիս Արշակյանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Հիշեցնենք՝ Մեծամոր համայնքը ղեկավարում է ՔՊ-ական Էդգար Հովհաննիսյանը։ Համայնքը նախկինում ղեկավարում էր Վահրամ Խաչատրյանը, որն այժմ Արմավիրի մարզպետն է, նա նույնպես իշխող կուսակցության անդամ է։ Նախկին իշխանությունների օրոք Խաչատրյանը «Հանրապետական» կուսակցության անդամ էր և 2016 թ. ընտրվել էր Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավար:

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment