Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բավարարվեց արծաթե մեդալով։
Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ: Թևանյանը 1-9 հաշվով ցավալի պարտություն կրեց՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պայքարի մեջ էին մտել նաև Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ։ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում զիջել էր դաղստանցի Զելիմխան Աբակարովին, իսկ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը նույն փուլում վերջին վայրկյաններին 1-2 հաշվով պարտվել էր թուրք Ֆերհաթ Կիլիչին։