Բաժանորդագրվել
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում են ոչխարների տիրոջ և վարորդի ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 18 գլուխ ոչխարի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհի 78 կմ հատվածում, ահազանգն էլ ստացվել է ժամը 15։30-ին։
«Ոչխարներ սատկել են, դրանց մի մասը մայրացու էին։ Վթարի հետևանքով մարդիկ չեն տուժել։ Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում են ոչխարների տիրոջ և վարորդի ինքնությունը»,– գրում է կայքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում գայլերի ոհմակը Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում հարձակվել է անասնագոմի վրա` հոշոտելով ավելի քան 35 գառ։ Մոտ 30 գառ վիրավոր է։