Հայաստանը ներկայացնող և Կիպրոսը ներկայացնող հայազգի մարզիկները այսօր կմրցեն հսկա սլալոմում

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես կգա լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։ 26-ամյա մարզիկը կմեկնարկի հսկա սլալոմի առաջին վազքում՝ 80-րդ համարի ներքո։ Մրցմանը մասնակցում է 81 լեռնադահուկորդ։

78-րդ համարի ներքո կմեկնարկի Կիպրոսը ներկայացնող հայ մարզիկ Յաննոս Կույումջյանը։

Հարությունյանի համար սա երկրորդ Օլիմպիական խաղերն են։ 2022 թվականին Պեկինում կայացած խաղերին նա չէր կարողացել մասնակցել՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։

Մարզիկը չորս անգամ մասնակցել է նաև աշխարհի առաջնություններին։ Նրա լավագույն արդյունքը գրանցվել է 2021 թվականին, երբ զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը։

Հատկանշական է, որ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ վարկանիշը Հարությունյանը կարողացել է ապահովել միայն 2026 թվականի հունվարին՝ Ավստրիայում անցկացված մի քանի մրցաշարերի արդյունքում։

Մրցումների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 13:00-ին։

Leave a comment