Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։00-ից մինչև 21։30-ը, Երևանում COP17-ի եզրափակիչ միջոցառումների կապակցությամբ որոշ ճանապարհահատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
Սահմանափակումները կլինեն հետևյալ ճանապարհահատվածներում.
- Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց,
- Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։