Ուկրաինան անտեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները դադարեցնելու պահանջները, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այո, նրանք կրկին չեն ենթարկվել, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ պարզապես անտեսում են նույնիսկ նրան։ Թեև Թրամփը պնդում էր և շարունակում է պնդել այս հարցում, նրանք չեն լսում», — հայտարարել է ՌԴ նախագահի օգնականը։