https://arm.sputniknews.ru/20261030/hh-mipy-pahanjum-e-hanrajin-khvosqum-bacarel-etnik-khmberin-pitakavvorvogh-dzevakerpumnery-108699648.html
ՀՀ ՄԻՊ–ը պահանջում է հանրային խոսքում բացառել էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումները
ՀՀ ՄԻՊ–ը պահանջում է հանրային խոսքում բացառել էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումները
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը հանրային քննարկումների մասնակիցներին կոչ է արել ոչ միայն զերծ մնալ խտրական խոսքից, այլև ակտիվորեն հակազդել դրա տարածմանը։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T17:07+0400
2026-10-30T17:07+0400
2026-10-30T17:09+0400
հայաստան
հհ միպ
անահիտ մանասյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/02/100537967_0:75:1500:919_1920x0_80_0_0_9b6d8024bf8a282f3d5ca9e769c3a2f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները: Նա հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։Մանասյանը նշել է` նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։«Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները»,– գրել է Մանասյանը։ՄԻՊ-ն ընդգծել է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային պատկանելության հիմքով վիրավորական, խտրական կամ ատելություն սերմանող արտահայտությունները։Մանասյանը կոչ է արել հանրային իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին ու հանրային քննարկումների մյուս մասնակիցներին ոչ միայն զերծ մնալ նման խոսքից, այլև ակտիվորեն հակազդել դրա տարածմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/02/100537967_100:0:1433:1000_1920x0_80_0_0_f4a6ec70f82c4385b9c1f1e678271487.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, անահիտ մանասյան
հայաստան, հհ միպ, անահիտ մանասյան
17:07 30.10.2026 (Թարմացված է: 17:09 30.10.2026)
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանը հանրային քննարկումների մասնակիցներին կոչ է արել ոչ միայն զերծ մնալ խտրական խոսքից, այլև ակտիվորեն հակազդել դրա տարածմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները: Նա հայտարարություն է տարածել
ֆեյսբուքյան էջում։
«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք կամ անձին ու անձանց խմբին նսեմացնելու, թիրախավորելու միջոց օգտագործելը»,– ընդգծել է ՄԻՊ–ը։
Մանասյանը նշել է` նույնքան անընդունելի է այնպիսի ձևակերպումների օգտագործումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թիրախավորում են ազգային կամ էթնիկ որևէ խմբի պատկանող անձանց, նպաստում նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, անհանդուրժողականության կամ ատելության տարածմանը։
«Անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման խոսքը թիրախավորում է հենց համապատասխան ազգային կամ էթնիկ խմբին՝ խորացնելով նրանց նկատմամբ բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքները»,– գրել է Մանասյանը։
ՄԻՊ-ն ընդգծել է, որ քաղաքական բանավեճը, տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային պատկանելության հիմքով վիրավորական, խտրական կամ ատելություն սերմանող արտահայտությունները։
Մանասյանը կոչ է արել հանրային իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, լրատվամիջոցներին ու հանրային քննարկումների մյուս մասնակիցներին ոչ միայն զերծ մնալ նման խոսքից, այլև ակտիվորեն հակազդել դրա տարածմանը։