«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.10.2026 | 16:27

Ազգային ժողովի նիստում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Արծվիկ Մինասյանի թեկնածության քննարկման ընթացքում պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հարց բարձրացրեց թեկնածուի կուսակցական պատկանելության վերաբերյալ։

Դիմելով հիմնական զեկուցող Արթուր Խաչատրյանին՝ Ղահրամանյանը հետաքրքրվեց՝ արդյոք Արծվիկ Մինասյանը շարունակում է հանդիսանալ ՀՅԴ անդամ և արդյոք կուսակցական պատկանելությունը որևէ կերպ կարող է խոչընդոտել տվյալ պաշտոնում նրա պաշտոնավարմանը։

Խաչատրյանը հաստատեց՝ շարունակում է ՀՅԴ անդամ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment