Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզ նվաճեց

Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզ նվաճեց

Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ բարձրացնելով 85 կգ։ Նա երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 90 կգ։

Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 114 կգ և 120 կգ։ Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր։

Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը։ 

Ծանրամարտի ֆեդերացիա

Leave a comment