Գյուղացիների խոսքով՝ ընտանիքում 4 անչափահաս երեխա կա, իսկ անասնապահությունը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։
Կայքը գրել է, որ Ջրամբար բնակավայրի բնակիչը հոշոտված կենդանիներին հայտնաբերել է, երբ մոտեցել է կերակրելու։ Բնակչի խոսքով` սատկած գառների մեծ մասը մայրացուներ են։
Բնակավայրում նախկինում վայրի կենդանիների հարձակումներ եղել են, սակայն գայլերի նման հարձակում առաջին անգամ է արձանագրվում։
«Մեր գյուղի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ գայլերի ոհմակը նման սպանդ իրականացնի։ Եղել են դեպքեր, անգամ վերջերս, որ արջն է իր սև գործն արել։ Այս գյուղը նաև հայտնի է, որ շատ հաճախ արջերը մտնում կամ մեղվի փեթակներ են ավերում, կամ ոչխարներ հոշոտում, բայց որ գայլը մտներ, երբևէ մեր մտքով էլ չէր անցել»,– պատմել են բնակիչները։
Գյուղացու խոսքով՝ ընտանիքում 4 անչափահաս երեխա կա, իսկ անասնապահությունը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։