https://arm.sputniknews.ru/20261030/hhi-hamar-shat-che-rdum-ushadrutjun-en-hravirel-amn-despanatan-ashkhatakicneri-tvi-vra-108695296.html
ՀՀ–ի համար շատ չէ՞. ՌԴ–ում ուշադրություն են հրավիրել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թվի վրա
ՀՀ–ի համար շատ չէ՞. ՌԴ–ում ուշադրություն են հրավիրել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թվի վրա
Sputnik Արմենիա
ՌԴ անվտանգության խորհրդի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում ԱՄՆ-ի գործունեության մասին։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T15:36+0400
2026-10-30T15:36+0400
2026-10-30T15:36+0400
հայաստան
ռուսաստան
ամն
ալեքսեյ շևցով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106452714_0:241:3072:1969_1920x0_80_0_0_c3a4bae78b401b668486d5ef670a1c62.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ունի 2,500-3000 հաստիք, ինչը հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով հաշվի առնելով երկրի փոքր չափսերը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։«Հայաստանում, ի դեպ, ամերիկյան դեսպանությունն ունի 2,500-3000 հաստիք։ Փոքր Հայաստանի դեպքում շատ չէ՞։ Գուցե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, այնտեղ շատ լավ խոհանոց կա, կամ ամերիկյան քաղաքացիները պարզապես սիրում են այնտեղ ապրել ու աշխատել։ Գուցե դա է պատճառը, գուցե այլ պատճառներ կան», – ասել է Շևցովը։Հիշեցնենք՝ 2025 թվականի հունվարին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրություն, որը նախատեսում է համագործակցության ընդլայնում դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, կարևորագույն և նորարարական տեխնոլոգիաների, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում:2026 թվականի հունվարին Երևանն ու Վաշինգտոնը հրապարակեցին նաև TRIPP նախագծի իրականացման շրջանակային փաստաթուղթը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության խթանում։Ռուսական կողմի դիրքորոշումըՄոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանում ամերիկյան ներկայության ընդլայնման և անվտանգության ոլորտում Վաշինգտոնի հետ Երևանի համագործակցության խորացման կապակցությամբ: Ռուսական կողմը քննադատաբար է գնահատել հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը:Մոսկվայում ընդգծել են, որ Հայաստանն իրավասու է ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, սակայն արևմտյան ռազմաքաղաքական կառույցների հետ մերձեցումը չպետք է վնաս հասցնի Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորություններին և անվտանգության շահերին: Ռուսական կողմի գնահատմամբ՝ արևմտյան ներկայության մեծացումը կարող է Հարավային Կովկասում հանգեցնել լրացուցիչ լարվածության և բարդացնել Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106452714_302:0:3031:2047_1920x0_80_0_0_82d4bb899ab3467269572338b027c6f8.jpg.webp
հայաստան, ռուսաստան, ամն, ալեքսեյ շևցով
հայաստան, ռուսաստան, ամն, ալեքսեյ շևցով
ՌԴ անվտանգության խորհրդի ներկայացուցիչը խոսել է Հայաստանում ԱՄՆ-ի գործունեության մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ունի 2,500-3000 հաստիք, ինչը հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով հաշվի առնելով երկրի փոքր չափսերը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Հայաստանում, ի դեպ, ամերիկյան դեսպանությունն ունի 2,500-3000 հաստիք։ Փոքր Հայաստանի դեպքում շատ չէ՞։ Գուցե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, այնտեղ շատ լավ խոհանոց կա, կամ ամերիկյան քաղաքացիները պարզապես սիրում են այնտեղ ապրել ու աշխատել։ Գուցե դա է պատճառը, գուցե այլ պատճառներ կան», – ասել է Շևցովը։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունվարին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրություն, որը նախատեսում է համագործակցության ընդլայնում դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, կարևորագույն և նորարարական տեխնոլոգիաների, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում:
2026 թվականի հունվարին Երևանն ու Վաշինգտոնը հրապարակեցին նաև TRIPP նախագծի իրականացման շրջանակային փաստաթուղթը, որը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության խթանում։
Ռուսական կողմի դիրքորոշումը
Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանում ամերիկյան ներկայության ընդլայնման և անվտանգության ոլորտում Վաշինգտոնի հետ Երևանի համագործակցության խորացման կապակցությամբ: Ռուսական կողմը քննադատաբար է գնահատել հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը:
Մոսկվայում ընդգծել են, որ Հայաստանն իրավասու է ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, սակայն արևմտյան ռազմաքաղաքական կառույցների հետ մերձեցումը չպետք է վնաս հասցնի Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորություններին և անվտանգության շահերին: Ռուսական կողմի գնահատմամբ՝ արևմտյան ներկայության մեծացումը կարող է Հարավային Կովկասում հանգեցնել լրացուցիչ լարվածության և բարդացնել Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ: