Արշակ սրբազանը դատի է տվել Արման Սարոյանին և Ստեփան Ասատրյանին

Բաժանորդագրվել

Սրբազանը պահանջում է հերքել իր մասին վարկաբեկիչ տեղեկություններն առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը զրպարտության համար դատական հայցեր է ներկայացրել նախկին հոգևորականներ Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ սրբազան, Մասյացոտնի թեմի առաջնորդ– խմբ․) և Ստեփան Ասատրյանի (Նախկինում՝ տեր Արամ– խմբ․) դեմ՝ պահանջելով հերքում և սիմվոլիկ չափով գումարի բռնագանձում՝ մի դեպքում 1 դրամ, մյուս դեպքում՝ 999 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ստեփան Ասատրյանի դեպքում Արշակ սրբազանը պահանջում է հերքել Հանրային հեռուստաընկերության եթերում իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն համարվող տեղեկությունները։ Մասնավորապես, Ստեփան Ասատրյանը վարկաբեկիչ հայտարարություններ էր արել Արշակ սրբազանի մասին՝ իբրև թե քեռակնոջ հետ հարաբերություններ ունենալու թեմայով։

Սրբազանը պահանջում է հերքել տեղեկություններն առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում և բռնագանձել 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Արման Սարոյանին նույն պահանջն է ներկայացված։

Leave a comment