Ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ պատգամավոր չի կարող լինել. ՌԴ-ում կամ Կիպրոսում կարող է ինչ-որ բան լինել. Սիմոնյան

Ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ պատգամավոր չի կարող լինել. ՌԴ-ում կամ Կիպրոսում կարող է ինչ-որ բան լինել. Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու, դա հերթական ֆեյք նորությունն է»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ ԱՍլեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմի կողմից կուսակցություն ձևավորելու և Սահմանադրության փոփոխությունների միջոցով Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու մտադրություններին։

«Իմ կարծիքով ինքն իր համար փախուստի ձև է գտել նման որոշմամբ: Մշտապես հայտարարել է, որ չի ուզում, և չի զբաղվելու քաղաքականությամբ: Ում վրա քրեական գործ են հարուցում պարզվում է վաղեմի քաղաքական գործիչ է:

Ինքը չի կարող ո՛չ վարչապեի թեկնածու, ո՛չ վարչապետ, ո՛չ պատգամավոր լինել, ինքը չի կարող ոչ մի բան լինել, ինքը կարող է ՌԴ-ում կամ Կիպրոսում ինչ-որ բան լինել, եթե նրանց օրենսդրությամբ դա թույլատրվում է»,- ասաց Սիմոյնաը:

Դիտարկմանը, թե հարցուըմները ցույց են տալիս, որ Կարապետյանը առաջատար է, Սիմոնյանն արջագանքեց. «Նման բան ասելուց թող գոնե խաչակնքվեն»:

Leave a comment