Սպիտակ տունը հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվա ծաղրական բացիկներ (լուսանկարներ)

Սպիտակ տունը հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվան նվիրված ծաղրական բացիկներ՝ Գրենլանդիայի, Վենեսուելայի՝ ԱՄՆ-ում գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և միգրանտների պատկերներով։

Մի բացիկում Թրամփն է պատկերված՝ ձեռքին․ «Գործադիր հրաման։ 4547», «Դու իմ Վալենտինն ես»։

Մեկ այլ բացիկում պատկերված է գերի վերցված Նիկոլաս Մադուրոն է ինքնաթիռում. «Դու գերեցիր իմ սիրտը»։

Մի բացիկում Գրենլանդիանն է սրտի մեջ. «Ժամանակն է սահմանել մեր հարաբերությունների կարգավիճակը»։

Մեկ այլ բացիկում Մերիլենդ նահանգի սենատոր Քրիս Վան Հոլենի լուսանկարն է արտաքսված միգրանտ Քիլմար Աբրեգո Գարսիայի հետ, որին իշխանությունները մեղադրում են Սալվադորում «MS-13» խմբավորմանը անդամակցելու մեջ. «Իմ սերը քո հանդեպ նույնքան ուժեղ է, որքան դեմոկրատների սերն անօրինական ներգաղթյալների նկատմամբ։ Ես կթռչեի 1537 մղոն՝ քեզ հետ մի բաժակ խմելու համար»։

 

Leave a comment