https://arm.sputniknews.ru/20261030/hhum-10-artadrvoghi-katnashvorum-khakhtumner-en-ardzanagrvel-pipvojan-108691279.html
ՀՀ–ում 10 արտադրողի կաթնաշոռում խախտումներ են արձանագրվել. Պիպոյան
ՀՀ–ում 10 արտադրողի կաթնաշոռում խախտումներ են արձանագրվել. Պիպոյան
Sputnik Արմենիա
Լաբորատոր ստուգումների արդյունքներից ելնելով՝ փորձագետը հանրությանը կոչ արեց կաթնաշոռն օգտագործել բացառապես ջերմային մշակումից հետո։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T13:35+0400
2026-10-30T13:35+0400
2026-10-30T13:36+0400
կաթնամթերք
բաբկեն պիպոյան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
սննդամթերք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/13/35543166_0:68:1600:968_1920x0_80_0_0_36676c787423dae3598ffa7589c62ea3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Վերցված նմուշներում ստուգվել են աղիքային ցուպիկի, խմորասնկերի եւ բորբոսասնկերի առկայությունը, ինչպես նաեւ կաթնաթթվային բակտերիաների պակասը։ Բոլոր նմուշներում, բացի «Մարիլա» կաթնաշոռից, արձանագրվել է աղիքային ցուպիկի առկայություն։ Լաբորատոր ստուգումների արդյունքներից ելնելով՝ նա հանրությանը կոչ արեց կաթնաշոռն օգտագործել բացառապես ջերմային մշակումից հետո։ Փորձագետը նաև նշեց, որ հետազոտվել են բոլոր ընկերությունների կաթն ու թթվասերը, և «Աշտարակ կաթ» ընկերության, ինչպես նաև « Երեմյան պրոդուկտ» (25%), «Արզնի կաթ» (20%) և «Բոնիլաթ» (17%) ընկերությունների թթվասերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ: Նա նշեց, որ երեք արտադրողների մոտ խախտումների հայտնաբերումը մտահոգիչ է և վկայում է պետական վերահսկողության անարդյունավետության մասին:Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման համար: Նշվում էր, որ դա արվել է՝ հաշվի առնելով հայտնաբերված խախտումները, որոնց առկայությունը թույլ չի տալիս «առանձնապես վտանգավոր վարակների մուտքը Ռուսաստան և ոչ անվտանգ կաթնամթերքի վաճառքը ներքին շուկայում»:«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27–ից դադարեցնել Հայաստանի բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ ուղղված ռուս սպառողներին: ՍԱՏՄ–ում ռուս գործընկերների որոշման հետ համաձայն չեն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/13/35543166_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8f9f02acd9aaae04cc714dd4a4e2e8af.jpg.webp
կաթնամթերք, բաբկեն պիպոյան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սննդամթերք
կաթնամթերք, բաբկեն պիպոյան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սննդամթերք
Լաբորատոր ստուգումների արդյունքներից ելնելով՝ փորձագետը հանրությանը կոչ արեց կաթնաշոռն օգտագործել բացառապես ջերմային մշակումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Վերցված նմուշներում ստուգվել են աղիքային ցուպիկի, խմորասնկերի եւ բորբոսասնկերի առկայությունը, ինչպես նաեւ կաթնաթթվային բակտերիաների պակասը։ Բոլոր նմուշներում, բացի «Մարիլա» կաթնաշոռից, արձանագրվել է աղիքային ցուպիկի առկայություն։
«Տարբեր խախտումներ են հայտնաբերվել բոլոր 10 ընկերությունների կաթնաշոռում։ Օրինակ` «Մարիլա», «Մարիաննա», «Չանախ» եւ «Միլկին» ընկերությունների կաթնաշոռում կաթնաթթվային բակտերիաների պակաս է գրանցվել։ Իսկ «Արզնի կաթ», «Մարիլա», «Չանախ», «Անի պրոդուկտ», «Բոնիլաթ» և «Բիոկաթ» ընկերությունների արտադրության կաթնաշոռներում հայտնաբերվել են խմորասնկեր և բորբոսասնկեր»,– ասաց Պիպոյանը։
Լաբորատոր ստուգումների արդյունքներից ելնելով՝ նա հանրությանը կոչ արեց կաթնաշոռն օգտագործել բացառապես ջերմային մշակումից հետո։
Փորձագետը նաև նշեց, որ հետազոտվել են բոլոր ընկերությունների կաթն ու թթվասերը, և «Աշտարակ կաթ» ընկերության, ինչպես նաև « Երեմյան պրոդուկտ» (25%), «Արզնի կաթ» (20%) և «Բոնիլաթ» (17%) ընկերությունների թթվասերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ: Նա նշեց, որ երեք արտադրողների մոտ խախտումների հայտնաբերումը մտահոգիչ է և վկայում է պետական վերահսկողության անարդյունավետության մասին:
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման համար: Նշվում էր, որ դա արվել է՝ հաշվի առնելով հայտնաբերված խախտումները, որոնց առկայությունը թույլ չի տալիս «առանձնապես վտանգավոր վարակների մուտքը Ռուսաստան և ոչ անվտանգ կաթնամթերքի վաճառքը ներքին շուկայում»:
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27–ից դադարեցնել Հայաստանի բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ ուղղված ռուս սպառողներին: ՍԱՏՄ–ում ռուս գործընկերների որոշման հետ համաձայն չեն։