«Սահմանադրության փոփոխության խոստումը իշխանությանը մտցրել է փակուղի»․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանին տրված Սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի, իսկ նախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ստեղծված իրավիճակում գործող կառավարիչն ունի 3 տարբերակ։ Առաջինը՝ համոզել Ադրբեջանին, այդ թվում՝ այլ զիջումներ առաջարկելով, հետաձգել սահմանադրական հանրաքվեի գործընթացը։ Երկրորդը՝ երկրի ներսում ամեն գնով անցկացնել հանրաքվեն՝ բռնաճնշումներով, մանդատային գողություններով, ապօրինություններով, բռնությամբ ու ծեծուջարդով։ Երրորդ տարբերակն արտահերթ ընտրություններն են, որոնք, անկախ ամեն ինչից, իրենց ռիսկերով ու վտանգներով, որպես պահեստային քայլ, մշտապես օդում կախված են լինելու»,- նշել է Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment