Պուտինը բաց է երկխոսության համար, այդ թվում՝ Մակրոնի և Մերցի հետ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է բոլորի հետ երկխոսության համար, այդ թվում՝ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի. այս մասին «Յունաշեւ LIVE» տելեգրամյան ալիքին տված մեկնաբանությունում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նա նույնպես կպատասխաներ զանգին։ Նա բաց է բոլորի հետ երկխոսության համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի Պուտինը, եթե Մակրոնը կամ Մերցը զանգահարեն։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահը պատրաստ կլինի հեռախոսազրույց ունենալ նաև Վլադիմիր Զելենսկու հետ, եթե վերջինս նախաձեռնի նման զրույց, Պեսկովը նշել է, որ «դեռ ոչ ոք չի զանգահարել»։

Leave a comment