https://arm.sputniknews.ru/20261030/mvoskvajabnak-hvovhannes-sahakjani-nkatmamb-qreakan-hetapndumy-dadarecvel-e-pashtpan-108686801.html
Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. պաշտպան
Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. պաշտպան
Sputnik Արմենիա
Դատարանը որոշել է, որ իրեն մեղսագրվող արարքը Սահակյանը չի կատարել։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T12:00+0400
2026-10-30T12:00+0400
2026-10-30T12:01+0400
ընտրություններ
«զվարթնոց» օդանավակայան
ձերբակալություն
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/08/103252671_0:0:1211:681_1920x0_80_0_0_852a186227ab1e2f71d8e4dfbde6d413.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մոսկայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Կարինե Մարգարյանը։Նշենք, որ Վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրելու համար ՀՀ եկած տղամարդու ձերբակալությունը։Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 7-ին ՌԴ վերադառնալիս։ Պատճառը դարձել էր ավելի վաղ նրա տված կարճ հարցազրույցն օդանավակայանում, որտեղ ասել էր, որ ընտանիքի հետ եկել է ընտրություններին մասնակցելու, երեկոյան հետ կգնան, «որ կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»։Նրա մասնակցությամբ տեսագրությունը բավականին շատ տարածում էր գտել համացանցում նաև քարոզչական նպատակով։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, քանի որ հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին` չէր հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/08/103252671_137:0:1045:681_1920x0_80_0_0_b9d56bffaf77d0f367083590884161e2.jpg.webp
ընտրություններ, «զվարթնոց» օդանավակայան, ձերբակալություն, դատարան
ընտրություններ, «զվարթնոց» օդանավակայան, ձերբակալություն, դատարան
Դատարանը որոշել է, որ իրեն մեղսագրվող արարքը Սահակյանը չի կատարել։
«Հինգ ամիս տևած պայքարից հետո Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարած չլինելու հիմքով»,– գրել է փաստաբանը։
Նրա մասնակցությամբ տեսագրությունը բավականին շատ տարածում էր գտել համացանցում նաև քարոզչական նպատակով։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, քանի որ հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին` չէր հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։