ՀՅԴ անդամները Մոսկվայում հանդիեպել են կուսակցությունների ներկայացուցիչների հետ

ՀՅԴ անդամները Մոսկվայում հանդիեպել են Դումայում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական Դումայում հանդիպել ենք «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,-ասվում է գրառման մեջ:

Leave a comment