Հոկտեմբերի 29-ին Լոռու մարզի Քարաձոր բնակավայրի «Ալլաշան» կոչվող տարածքում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության մեքենային։ Նրան տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։
ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15։40-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քարաձոր բնակավայրի «Ալլաշան» կոչվող տարածքում քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Փրկարարները արագ արձագանքելով իրավիճակին դժվարամատչելի հատվածից քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. նրա կյանքին վտանգ չի սպառնում։