https://arm.sputniknews.ru/20261029/pushkiny-sahmanneric-u-zhamanakic-durs-hajkakan-kaper-ev-haverzhakan-zgacmunqner-108672688.html
Պուշկինը՝ սահմաններից ու ժամանակից դուրս. հայկական կապեր և հավերժական զգացմունքներ
Պուշկինը՝ սահմաններից ու ժամանակից դուրս. հայկական կապեր և հավերժական զգացմունքներ
Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Պուշկինն արդիական մնում երկու դար անց։ «Ուրիշ նորություններ» ծրագրում հանճարն է ու նրա հավերժական ժառանգությունը՝ Փոքր թատրոնի ներկայացուցիչների… 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T21:55+0400
2026-10-29T21:55+0400
2026-10-29T21:55+0400
ալեքսանդր պուշկին
հեղինակներ
ռուսաստան
հայաստան
պոեզիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108647530_0:84:1600:984_1920x0_80_0_0_3df3821fa23eb1825e99681ed6149e32.jpg.webp
Պուշկինի հանճարն այն էր, որ նա իսկապես սկիզբ դրեց բացարձակապես նոր գրական-խոսակցական լեզվի՝ կոտրելով մինչ այդ եղած բոլոր կանոնները։ Այս միտքը հնչել է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի «Ուրիշ նորություններ» հաղորդման ընթացքում, որին մասնակցում էին Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Փոքր թատրոնի առաջատար դերասան Վասիլի Դախնենկոն և թատրոնի Թանգարանային-տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վերա Տարասովան։Հյուրերը Երևան են ժամանել «Русский мир» հիմնադրամի և Փոքր թատրոնի գրական-թատերական նախագծի շրջանակում, որը բացվել է Դախնենկոյի «Բուքը» մոնոներկայացմամբ՝ Ալեքսանդր Պուշկինի համանուն ստեղծագործության մոտիվներով։Զրույցում առանձին քննարկվել են Մոսկվայի Փոքր թատրոնի պատմական կապերը Հայաստանի հետ։ Վերա Տարասովան պատմել է 1912 թվականին Մոսկվայում և Պետերբուրգում հայ մեծ դերասանուհի Սիրանույշի հյուրախաղերի, 1966-ին Երևանում Փոքր թատրոնի ելույթների և 1977 թվականի սեպտեմբերին լայնածավալ հյուրախաղերի մասին, երբ թատրոնն իր խաղաշրջանը բացեց հենց այստեղ։Համագործակցության կարևոր էջերի շարքում են հայ բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ներկայացումները Փոքր թատրոնի բեմում։ Հյուրերը պատմել են նաև թատրոնի թանգարանի հարյուրամյա պատմության, պահպանված զգեստների և դեկորացիաների մասին (այդ թվում՝ 1937 թվականի «Բորիս Գոդունով» բեմադրության հետ կապված), ինչպես նաև այն մասին, թե ինչպես են թանգարանային ցուցանմուշները նոր կյանք ստանում թատերականացված ցուցադրությունների շնորհիվ։Այն հարցին, թե ինչը կարող էր հետաքրքրել Պուշկինին Հայաստանում, եթե նա այցելեր մեր երկիր, դերասանն առանց վարանելու պատասխանում է՝ առաջին հերթին կանայք։Ինչո՞ւ է Պուշկինը շարունակում հուզել նոր սերունդներին։ Ո՞րն է նրա յուրահատկությունը, և հնարավո՞ր է արդյոք նրա հանճարը վերարտադրել արհեստական բանականության միջոցով։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ դերասանի համար կարևոր է ոչ թե պարզապես արտասանել տեքստը, այլ հասկանալ հեղինակի մտահղացումը, գտնել գործողությունը և յուրաքանչյուր արտահայտություն լցնել հույզերով։Խոսելով 21-րդ դարի մասին՝ արտիստը նշեց, որ Պուշկինի սեղմ ու ռիթմիկ ոճը հեշտությամբ է համադրվում ժամանակակից «կլիպային» մշակույթի և նույնիսկ ռեփի հետ։Իսկ եթե Ալեքսանդր Սերգեևիչը հենց այս պահին հայտնվեր տաղավարում, հյուրերը նրա համար կընթերցեին «Ես ձեզ սիրել եմ. գուցե սերն իմ դեռ…» (“Я вас любил: любовь еще, быть может…”) բանաստեղծությունը և «Տատյանայի նամակն Օնեգինին» հուզիչ տողերը։Ամփոփելով զրույցը՝ հյուրերը նշեցին, որ Պուշկինի խոսքը շարունակում է միավորել դարաշրջանները և արձագանք գտնել հանդիսատեսի սրտերում, այդ թվում՝ Ռուսաստանի սահմաններից շատ հեռու։
2026
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_54fe973bea2424f6b4588b62f1ef9774.jpg.webp
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_54fe973bea2424f6b4588b62f1ef9774.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108647530_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ae50db3554fa45c3e8ad01169af2cd19.jpg.webp
Սուսաննա Հովհաննիսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/06/52261439_410:20:959:569_100x100_80_0_0_54fe973bea2424f6b4588b62f1ef9774.jpg.webp
ալեքսանդր պուշկին, հեղինակներ, ռուսաստան, հայաստան, պոեզիա
ալեքսանդր պուշկին, հեղինակներ, ռուսաստան, հայաստան, պոեզիա
Ինչո՞ւ է Պուշկինն արդիական մնում երկու դար անց։ «Ուրիշ նորություններ» ծրագրում հանճարն է ու նրա հավերժական ժառանգությունը՝ Փոքր թատրոնի ներկայացուցիչների աչքերով։
Պուշկինի հանճարն այն էր, որ նա իսկապես սկիզբ դրեց բացարձակապես նոր գրական-խոսակցական լեզվի՝ կոտրելով մինչ այդ եղած բոլոր կանոնները։ Այս միտքը հնչել է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի «Ուրիշ նորություններ» հաղորդման ընթացքում, որին մասնակցում էին Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Փոքր թատրոնի առաջատար դերասան Վասիլի Դախնենկոն և թատրոնի Թանգարանային-տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վերա Տարասովան։
Հյուրերը Երևան են ժամանել «Русский мир» հիմնադրամի և Փոքր թատրոնի գրական-թատերական նախագծի շրջանակում, որը բացվել է Դախնենկոյի «Բուքը» մոնոներկայացմամբ՝ Ալեքսանդր Պուշկինի համանուն ստեղծագործության մոտիվներով։
Զրույցում առանձին քննարկվել են Մոսկվայի Փոքր թատրոնի պատմական կապերը Հայաստանի հետ։ Վերա Տարասովան պատմել է 1912 թվականին Մոսկվայում և Պետերբուրգում հայ մեծ դերասանուհի Սիրանույշի հյուրախաղերի, 1966-ին Երևանում Փոքր թատրոնի ելույթների և 1977 թվականի սեպտեմբերին լայնածավալ հյուրախաղերի մասին, երբ թատրոնն իր խաղաշրջանը բացեց հենց այստեղ։
Համագործակցության կարևոր էջերի շարքում են հայ բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ներկայացումները Փոքր թատրոնի բեմում։ Հյուրերը պատմել են նաև թատրոնի թանգարանի հարյուրամյա պատմության, պահպանված զգեստների և դեկորացիաների մասին (այդ թվում՝ 1937 թվականի «Բորիս Գոդունով» բեմադրության հետ կապված), ինչպես նաև այն մասին, թե ինչպես են թանգարանային ցուցանմուշները նոր կյանք ստանում թատերականացված ցուցադրությունների շնորհիվ։
Այն հարցին, թե ինչը կարող էր հետաքրքրել Պուշկինին Հայաստանում, եթե նա այցելեր մեր երկիր, դերասանն առանց վարանելու պատասխանում է՝ առաջին հերթին կանայք։
«Կարծում եմ՝ նրան առաջին հերթին կհետաքրքրեր կինը՝ Հայաստանի չքնաղ կինը։ Դե իսկ հետո՝ գեղեցկությունը, չէ՞ որ նա հիանալի է նկարագրում և՛ լեռները, և՛ լճերը, գետերը, ամեն ինչ, նաև հիասքանչ եղանակը։ Բոլդինյան աշունը նշանավորեց բանաստեղծի ստեղծագործության գագաթնակետը… Եվ որքա՜ն գեղեցիկ է աշունը Երևանում, Հայաստանում»,-նշել է Վասիլի Դախնենկոն։
Ինչո՞ւ է Պուշկինը շարունակում հուզել նոր սերունդներին։ Ո՞րն է նրա յուրահատկությունը, և հնարավո՞ր է արդյոք նրա հանճարը վերարտադրել արհեստական բանականության միջոցով։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ դերասանի համար կարևոր է ոչ թե պարզապես արտասանել տեքստը, այլ հասկանալ հեղինակի մտահղացումը, գտնել գործողությունը և յուրաքանչյուր արտահայտություն լցնել հույզերով։
«Արհեստական բանականությունը կմշակի տեղեկատվությունը և գեղեցիկ բառեր կտա, բայց այնտեղ հոգի չի լինի. առանց հույզերի, արցունքների և կոկորդը սեղմող գնդի արվեստ գոյություն չունի»,-ընդգծեց նա։
Խոսելով 21-րդ դարի մասին՝ արտիստը նշեց, որ Պուշկինի սեղմ ու ռիթմիկ ոճը հեշտությամբ է համադրվում ժամանակակից «կլիպային» մշակույթի և նույնիսկ ռեփի հետ։
Իսկ եթե Ալեքսանդր Սերգեևիչը հենց այս պահին հայտնվեր տաղավարում, հյուրերը նրա համար կընթերցեին «Ես ձեզ սիրել եմ. գուցե սերն իմ դեռ…» (“Я вас любил: любовь еще, быть может…”) բանաստեղծությունը և «Տատյանայի նամակն Օնեգինին» հուզիչ տողերը։
Ամփոփելով զրույցը՝ հյուրերը նշեցին, որ Պուշկինի խոսքը շարունակում է միավորել դարաշրջանները և արձագանք գտնել հանդիսատեսի սրտերում, այդ թվում՝ Ռուսաստանի սահմաններից շատ հեռու։