Գյումրիում հայտարարվել է ջրանջատում․ վթարվել է «Մայիսյան»-ի ջրամբար լցվող ջրագիծը․ տեսանյութ

Վթարվել է Գյումրի քաղաքը սնող «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար լցվող 1000 մմ-ոց պողպատե ջրագիծը։


Քաղաքում արդեն հայտարարվել է ջրանջատում։


«Հաշվի առնելով ջրատարի մեծ տրամագիծը՝ համակարգի ամբողջական դատարկման համար պահանջվել է զգալի ժամանակ, ինչից անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները սկսել են վթարավերացման աշխատանքները։


Վեոլիայի թիմը կշարունակի աշխատել նաև գիշերը և կանի առավելագույնը, որ առավոտյան՝ հայտարարված ժամին, սպառողների ջրամատակարարումը լիովին վերականգնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment