Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է ամերիկյան MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարքի գրավման և Հորմուզի նեղուցում ևս մեկ MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Ինչպես հաղորդում է Mehr-ը, Իրանի տվյալներով՝ երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել Պարսից ծոցում։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ MQM-170 անօդաչու թռչող սարքը խափանվել է Հորմուզի նեղուցից արևմուտք։
Իրանի ռազմական պաշտոնյաները պնդում են, որ անօդաչու թռչող սարքը վայրէջք է կատարել գործնականում անվնաս։