Արկադի Համբարձումյանի և փոխկապակցված 22 անձի գույքի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել

https://arm.sputniknews.ru/20261029/arkadi-hambardzumjani-ev–pvokhkapakcvats-22-andzi-gujqi-nkatmamb-sahmanapakumner-en-kirarvel-108666353.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108665274_0:0:1500:1125_1920x0_80_0_0_1bea04f97560d78f8ee9f19f88545c06.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արկադի համբարձումյան, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, գույք

արկադի համբարձումյան, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, գույք

Բաժանորդագրվել

Սահմանափակում է կիրառվել տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած դրամական պահանջի իրավունքների նկատմամբ, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 813 մլն դրամ, 20,5 հազար եվրո և շուրջ 249 հազար ԱՄՆ դոլար։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց պատկանող հարյուրավոր գույքերի և գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Այս մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը` հավելելով, որ սահմանափակումները կիրառվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի տված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակում։

ՀԿԱԾ–ը նշել է, որ արգելադրվել են Համբարձումյանին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող շուրջ 84 անշարժ և 59 շարժական գույք, ինչպես նաև 255 տրանսպորտային միջոց։

Սահմանափակումներ են կիրառվել նաև նրանց պատկանող բաժնետոմսերի և տարբեր ընկերություններում ունեցած մասնակցությունների նկատմամբ։

Խոսքը, ըստ ՀԿԱԾ–ին, 875 բաժնետոմսի, 8 ընկերություններում 100-տոկոսանոց մասնակցությունների, ինչպես նաև ևս 8 ընկերություններում տարբեր չափերի՝ 0,003-ից մինչև 99,997 տոկոս մասնակցությունների մասին է։

Բացի այդ, սահմանափակում է կիրառվել տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած դրամական պահանջի իրավունքների նկատմամբ, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 813 մլն դրամ, 20,5 հազար եվրո և շուրջ 249 հազար ԱՄՆ դոլար։

Համբարձումյանին և նրա հետ փոխկապակցված անձանց արգելվել է որևէ գործողություն կատարել նշված գույքի և գույքային իրավունքների տնօրինման ուղղությամբ։

Հարկադիր կատարողները պահատվության են հանձնել Համբարձումյանին պատկանող՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Նոյ» թաղամասում գտնվող բնակելի տունը, Համբարձումյանի հետ փոխկապակցված «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված՝ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող առևտրի սրահը, ևս 7 անշարժ գույք և 213 տրանսպորտային միջոց։

Ընկերությանը պատկանող այդ գույքի տնօրինման հետ կապված գործողությունները նույնպես արգելվել են։

Leave a comment