ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան «MQM-170» հետախուզական ԱԹՍ-ի առգրավման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազմածովային ուժերը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան «MQM-170» հետախուզական անօդաչու թռչող սարքի առգրավման մասին։

Իրանական կողմի տվյալներով՝ էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումը հայտնաբերել է ինքնաթիռը, խափանել դրա նավիգացիոն համակարգերը և անվնաս կերպով իջեցրել այն։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ դրոնը հետախուզություն է իրականացրել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ափերի երկայնքով տեղակայված իրանական հակաօդային պաշտպանության դիրքերում։ Անօդաչու թռչող սարքից ստացված տվյալները «ցույց են տալիս, որ այն արձակվել է Պարսից ծոցի հարավային ափին տեղակայված երկրի տարածքից»։

Leave a comment