Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով կին է մահացել

https://arm.sputniknews.ru/20261029/belgvorvodi-marzum-ukrainakan-atsi-pajtjuni-hetevanqvov-kin-e-mahacel-108664049.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/19/95079052_4:0:1204:900_1920x0_80_0_0_74226efdce674ddc5500118415952c3c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, կին, տղամարդ, մահ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ, կին, տղամարդ, մահ

Բաժանորդագրվել

Շեբեկինո քաղաքում FPV-դրոնի հարվածի հետևանքով մի տղամարդ ձեռքի բեկորային վնասվածք է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի Կրասնայա Յարուգա ավանում ուկրաինական ԱԹՍ–ների հարվածի հետևանքով կին է մահացել, իսկ Շեբեկինոյում տղամարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել են մարզային օպերատիվ շտաբից:

«Կրասնայա Յարուգա ավանում դրոնի պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած կինը տեղում մահացել է։ Ցավակցում ենք հարազատներին և մերձավորներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ օպերատիվ շտաբի` Շեբեկինո քաղաքում FPV-դրոնը հարված է հասցրել «Գազելի», ինչի հետևանքով մի տղամարդ ձեռքի բեկորային վնասվածք է ստացել։ Բժիշկները նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment