Սև ծովում հարձակման հետևանքով խորտակվել է իսրայելական ընկերությանը պատկանող նավ

Իսրայելական ZIM ընկերության կողմից վարձակալված մի նավ, որը Հայֆայից ուղևորվելիս է եղել Բուլղարիա, Սև ծովում խորտակվել է․ գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Այն ենթարկվել է առնվազն երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Ըստ հաղորդումների՝ նավը Հայֆայից Բուլղարիա ուղևորվելիս է եղել, երբ ենթարկվել է առնվազն երեք անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Նավի ջրի տակ անցնելու պահը տեսագրվել է։

Միջադեպի հետևանքով նավն ամբողջությամբ խորտակվել էի ր հետ տանելով արժեքավոր բեռով լի 421 կոնտեյներ։ Անձնակազմի բոլոր անդամները փրկվել են. նախնական տվյալներով՝ նրանցից ոչ ոք չի տուժել։ Ըստ տեղեկությունների՝ նավը վարձակալվել էր հունական ընկերությունից, սակայն դուրս էր եկել իսրայելական Հայֆա նավահանգստից։ Հարձակման հանգամանքներն ու միջադեպի հնարավոր պատճառները ներկայումս հետաքննվում են։

 

Leave a comment