Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Նիսսան»-ը բախվել է հողաթմբերին ու քարերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց։