UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ

UFC-ի կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար: Ավստրալացի մարտիկը նշել է, որ եթե ամերիկացի Ջասթին Գեյջին որոշի ավարտել կարիերան, ապա նա պատրաստ է տիտղոսը վիճարկել թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հետ:

«Բանն այն է, որ ես չեմ ցանկանում հնարավորություններ խլել մյուսներից, թեև կարծում եմ՝ այդպես չի լինի, քանի որ հենց Արման Ծառուկյանն է արժանի դրան: Մյուս կողմից, կան Փեդի Փիմբլեթը և Իլյա Տոփուրիան։ Եթե նրանք մենամարտեն միմյանց դեմ, իսկ ես՝ Արմանի դեմ, ապա այդ մենամարտերի հաղթողները հետագայում կհանդիպեն միմյանց… Ես կհրաժարվեմ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց և Ծառուկյանի հետ կմենամարտեմ տիտղոսի համար. ահա և վերջ։ Անկեղծ ասած, այս տարբերակն ինձ ավելի է ոգևորում, քան Գեյջիի դեմ մենամարտը»,- Արիել Հելվանիի հետ հարցազրույցում նշել է Ալեքսանդր Վոլկանովսկին:

38-ամյա Վոլկանովսկին նախորդ մենամարտն անցկացրել է հոկետմբերի 24-ին՝ միավորներով հաղթելով ռուսաստնացի Մովսար Եվլոևին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment