4 անընդմեջ հաղթանակ. Վազգեն Թևանյանը դուրս եկավ ԱԱ–ի կիսաեզրափակիչ

https://arm.sputniknews.ru/20261029/4-anyndmej-haghtanak-vazgen-tevanjany-durs-ekav-aai-kisaezrapakich-108662099.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Վազգեն Թևանյանը հաղթում է կիսաեզրափակիչ գոտեմարտում

Sputnik Արմենիա

Վազգեն Թևանյանը հաղթում է կիսաեզրափակիչ գոտեմարտում

2026-10-29T17:07+0400

true

PT1M07S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108661900_161:0:1121:720_1920x0_80_0_0_635c02e1da88cc8a2d4e9b180276a450.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ըմբշամարտիկ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, վազգեն թևանյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ըմբշամարտիկ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, վազգեն թևանյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ամերիկացի Բոուեն Բասեթը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) 4 անընդմեջ հաղթանակից հետո դուրս եկավ Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։

Թևանյանը կիսաեզրափակիչում 2։1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող դաղստանցի Շամիլ Մամեդովին, որը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայ մարզիկը առաջին մրցափուլում աջ ճկույթի կոտրվածք ստացավ, բայց կարողացավ պայքարը հասցնել հաղթանակի։

Նշենք, որ աշխարհի առաջնությունում Թևանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից՝ 9։3 հաշվով հաղթելով Մոնղոլիայի ներկայացուցիչ Զենեեմեդեր Բյամբասուրենին։

Քառորդ եզրափակիչում 26-ամյա հայ ըմբիշը 3։2 հաշվով հաղթեց աշխարհի գործող կրկնակի չեմպիոն, Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, համաշխարհային դասակարգման առաջատար իրանցի Ռահման Ամուզադ Խալիլիին։

Այնուհետև 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 2։1 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Օսիմժան Դաստանբեկի նկատմամբ։

Եզրափակիչում Թևանյանի մրցակիցը կլինի ամերիկացի Բոուեն Բասեթը։

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

Leave a comment