Ինչ խնդիրներ ունի հայկական բալետն այսօր․ զրույց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի հետ

https://arm.sputniknews.ru/20261029/inch-khndirner-uni-hajkakan-baletn-ajsor-zrujc-hkhsh-vastakavvor-artist-anna-marikjani-het-108659976.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108656324_326:0:1766:1080_1920x0_80_0_0_8896f0730f6cf8b0ebe942f845ebf79b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բալետ, ուրիշ նորություններ, աննա մարիկյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, բալետ, ուրիշ նորություններ, աննա մարիկյան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Աննա Մարիկյանը 85 տարեկանում էլ է շարունակում հետևել երիտասարդ պարողների կրթությանը։

Ժամանակակից բալետում տեխնիկական հնարքներն ու ակրոբատիկ վարպետությունը երբեմն ստվերում են կերպարի ներքին աշխարհն ու երաժշտության հոգևոր ուժը։ «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի եթերում այս մտահոգությունը հայտնեց հայկական բալետի «ոսկե դարաշրջանի» փայլուն մենապարուհիներից մեկը՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, վաստակաշատ մանկավարժ Աննա Մարիկյանը` Բալետի համաշխարհային օրվա առթիվ խոսելով իր կյանքի, բեմական կերպարների և հայկական բալետի այսօրվա խնդիրների մասին։

«Եթե երաժշտությունը հանենք բալետից, ի՞նչ կմնա, մարմնի շարժո՞ւմ։ Եթե չապրեցիր երաժշտության մեջ, բալետը դառնում է սովորական գիմնաստիկա»,- ասաց նա։

Անդրադառնալով ոլորտի ներկայիս մարտահրավերներին՝ լեգենդար պարուհին առանձնացրեց մի քանի կարևոր խնդիր, որոնց այսօր բախվում է հայկական բալետը` տղաների պակաս, ծնողների կողմից ուսուցչի մասնագիտական գնահատականին վստահելու պակաս և Պարարվեստի քոլեջի արդիականացման անհրաժեշտություն։

Նա խոստովանեց, որ ինքն էլ սկզբում շատ աշխատասեր ու կարգապահ աշակերտ չի եղել, սակայն մեծ մանկավարժ, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի խիստ պահանջկոտությունը փոխել է իր վերաբերմունքը։

85 տարեկանում էլ Աննա Մարիկյանը շարունակում է հետևել երիտասարդ պարողների կրթությանը՝ իր երկարամյա մանկավարժական փորձը համարելով ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև աշակերտներից սովորելու հնարավորություն։

«Տարիների ընթացքում ես ավելի շատ բան իրենցից սովորեցի, քան թե իրենք ինձնից»,- նշեց մանկավարժը՝ հավելելով, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բնատուր տաղանդի և տքնաջան աշխատասիրության համադրությունը։

Տոնական զրույցի ավարտին Աննա Մարիկյանը շնորհավորեց Պարարվեստի քոլեջի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի իր գործընկերներին, մանկավարժներին ու ուսանողներին, ինչպես նաև հանդիսատեսին՝ շնորհակալություն հայտնելով դահլիճները մշտապես լեփ-լեցուն պահելու համար։

Նշենք, որ Աննա Մարիկյանը Հայաստան է հայրենադարձվել Եգիպտոսից, ինչից հետո նրա ստեղծագործական ճանապարհը շարունակվել է պարարվեստի ուսումնարանում։ Նա կերտել է հայկական և համաշխարհային բալետի ամենահայտնի կերպարները, այդ թվում՝ Օդետտա և Օդիլիա («Կարապի լիճ»), Ֆրիգիա («Սպարտակ»), Միրտա («Ժիզել»), Խումար («Անտունի») և Իսմիլ-Խաթուն («Սասունցի Դավիթ»)։

Leave a comment