https://arm.sputniknews.ru/20261029/valeri-matneric-brneci-haskaca-mahacel-e-inch-e-katarvel-aghi-ltshi-mvot-108659495.html
Վալերի մատներից բռնեցի, հասկացա՝ մահացել է. ի՞նչ է կատարվել «Աղի լճի» մոտ
Վալերի մատներից բռնեցի, հասկացա՝ մահացել է. ի՞նչ է կատարվել «Աղի լճի» մոտ
Sputnik Արմենիա
Տուժածը, մահացածն ու ևս մեկ հոգի համագյուղացիներ են, միասին էին շինարարական գործեր իրականացնում: 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T16:05+0400
2026-10-29T16:05+0400
2026-10-29T16:05+0400
աղի լիճ
փլուզում
փլատակներ
զոհ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108659329_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ee1dfa1013e9d7edc6e03622cf706543.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Աղի լճի» մոտ տեղի ունեցած փլվածքի հետևանքով մահացած մարդու վրա պանելներ են ընկել: Այս մասին Sputnik Արմենիային ասաց մահացածի հետ աշխատող անձանցից մեկը՝ Բաղդասար Փինաչյանը:Ինչպես հայտնել ենք, այսօր` հոկտեմբերի 29-ին, Գաջեգործների փողոցում կոյուղու նորգման աշխատանքներ կատարելու ժամանակ փլվածք է եղել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս մեկը՝ տուժել:«Ես մի քիչ այն կողմ էի աշխատում, ձայնը լսեցի միայն: Տեսա, որ մեկը պանելի արանքում է մնացել, մյուսը՝ տակը: Գոռում էի՝ Վալերն ո՞ւր ա, ասեց (տուժածը-խմբ)` տակն ա: Կողքերը նայեցի, տեսա ձեռքը, բռնեցի մատներից, ձեն էի տալիս: Ինքը բան չպատասխանեց, հասկացա՝ ուրեմն մահացել է: Որ դեպքը եղավ, ես չէի հասկանում` որ կողմ գնամ, ոնց փրկեմ: Մեր Վալերին լեզուս էլ չի պտտվում, որ ասեմ՝ ինչ վիճակով եմ տեսել»,- ասաց Փինաչյանը:Ինչ վերաբերում է տուժածին, ապա նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, նրա գիտակցությունը տեղն է եղել, և հենց նա է ասել, որ փլուզված պանելի տակ է մնացռլ իրենց գործընկերը:Նշենք, որ տղամարդիկ համագյուղացիներ են, միասին էին շինարարական գործեր իրականացնում:
աղի լիճ
2026
Լուրեր
am_HY
Վալերի մատներից բռնեցի, հասկացա՝ մահացել է. Բաղդասար Փինաչյան
Sputnik Արմենիա
Վալերի մատներից բռնեցի, հասկացա՝ մահացել է. Բաղդասար Փինաչյան
2026-10-29T16:05+0400
true
PT1M00S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108659329_244:0:1684:1080_1920x0_80_0_0_bf4ca8fac88a033858a3142182e92749.jpg.webp
աղի լիճ, փլուզում, փլատակներ, զոհ, տեսանյութեր, տեսանյութ, видео
աղի լիճ, փլուզում, փլատակներ, զոհ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Տուժածը, մահացածն ու ևս մեկ հոգի համագյուղացիներ են, միասին էին շինարարական գործեր իրականացնում:
«Ես մի քիչ այն կողմ էի աշխատում, ձայնը լսեցի միայն: Տեսա, որ մեկը պանելի արանքում է մնացել, մյուսը՝ տակը: Գոռում էի՝ Վալերն ո՞ւր ա, ասեց (տուժածը-խմբ)` տակն ա: Կողքերը նայեցի, տեսա ձեռքը, բռնեցի մատներից, ձեն էի տալիս: Ինքը բան չպատասխանեց, հասկացա՝ ուրեմն մահացել է: Որ դեպքը եղավ, ես չէի հասկանում` որ կողմ գնամ, ոնց փրկեմ: Մեր Վալերին լեզուս էլ չի պտտվում, որ ասեմ՝ ինչ վիճակով եմ տեսել»,- ասաց Փինաչյանը:
Ինչ վերաբերում է տուժածին, ապա նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, նրա գիտակցությունը տեղն է եղել, և հենց նա է ասել, որ փլուզված պանելի տակ է մնացռլ իրենց գործընկերը:
Նշենք, որ տղամարդիկ համագյուղացիներ են, միասին էին շինարարական գործեր իրականացնում: