Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել
«Ազիմուտ» ավիաընկերության Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Ինքնաթիռում կարող է լինել մինչև 100 ուղևոր։
Նշվում է, որ օդանավը գրեթե անմիջապես սկսել է հետ շրջվել դեպի օդանավակայան։
Նշվում է, որ ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում։