Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը շրջվել ու վերադարձել է «Զվարթնոց»

Բաժանորդագրվել

Ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել, ապա շրջադարձ կատարել ու վերադարձել մեկնման օդանավակայան։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող «Sukhoi Superjet 100–95LR» ինքնաթիռը վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան: Այդ մասին են վկայում «Flightradar24»–ի տվյալները։

Ըստ ռուսական «Բազա» Telegram–ալիքի՝ ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել, ապա շրջադարձ կատարել ու վերադարձել մեկնման օդանավակայան։

Օդանավում կարող է լինել մինչև 100 ուղևոր։

Leave a comment