Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռն ազդանշան է տվել վտանգի մասին

Երևանից Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաք թռչող, «Ազիտմուտ» ընկերության ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց ազդանշան է տվել վտանգի մասին․ հայտնել է MASH տելեգրամյան ալիքը։

Այն հետ է վերադառնում։ Օդանավում կարող է լինել մինչև 100 ուղևոր։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Leave a comment