Հորմուզի նեղուցում լցանավեր են ականների բախվել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում երեք նավթային լցանավեր պայթել և բռնկվել են Հորմուզի նեղուցի հարավային երթուղու վրա ծովային ականների բախվելիս։

Պաշտոնական Թեհրանն այդ երթուղին արգելված է ճանաչում։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ նավերը անջատել էին իրենց ռադարային և նավիգացիոն համակարգերը, անտեսել էին նախազգուշացումները։ Հայտարարության մեջ նշված է, որ լցանավերը լքված վիճակում մնացել են նեղուցի հարավային ափի մոտ։ 

Leave a comment