Կիևն աղետ էր ստեղծում. Պուտինը՝ Ալյոշկիում սպասվող մարդասիրական գործողության մասին

https://arm.sputniknews.ru/20261029/kievn-aghet-er-steghtsum-putiny-aljvoshkium-spasvvogh-mardasirakan-gvortsvoghutjan-masin-108657250.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ВСУ минировали подходы к Алешкам, создавая практически гуманитарную катастрофу, отметил Путин.

Sputnik Արմենիա

ВСУ минировали подходы к Алешкам, создавая практически гуманитарную катастрофу, отметил Путин.

2026-10-29T15:18+0400

true

PT0M43S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108652160_117:0:1078:721_1920x0_80_0_0_5c54323e5b04d7c1f3bec8a901ff36c2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ալյոշկի, видео

տեսանյութեր, տեսանյութ, վլադիմիր պուտին, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ալյոշկի, видео

Բաժանորդագրվել

ՌԴ առաջորդը նշել է, որ Ալյոշկիում մարդասիրական առաքելությունն ուղղված է քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելուն։

Ալյոշկիում մարդասիրական գործողությունը տեղի կունենա այսօր կամ վաղը։ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ–ն դադարեցնում է կրակը Խերսոնի ուղղությամբ և «լռության ռեժիմ» է հայտարարվում2026 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից, Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողություն անցկացնելու հետ կապված։

Ալյոշկիում մարդասիրական գործողության խափանման մասին տեղեկություններ դեռ չկան․Պեսկով

Ինչպես նշել է ՌԴ ղեկավարը, ուկրաինական կողմը ականապատում էր քաղաքի մուտքերը և փաստացի մարդասիրական աղետ ստեղծում։

Նա նաև նշել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ներդրումը Ալյոշկիում մարդասիրական առաքելության կազմակերպման գործում։

«Այս օրերին` այսօր կամ վաղը, նախատեսվում է գործողություն (ի դեպ, ԱՄՆ առաջին տիկնոջ աջակցությամբ) իրականացնել հենց քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար», – ասել է Պուտինը։

Մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ Մոսկվան զբաղվում է կարգավորման հարցերով։

Ալյոշկիում իրավիճակը դեռ չի փոխվել․ Միրոշնիկ

«Մենք զբաղվում ենք բուն ուկրաինական հակամարտության հնարավոր խաղաղ կարգավորման հարցերով», – ասել է նա։

Հիշեցնենք` Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարևոր դեր է խաղացել Ալյոշկիում մարդասիրական գործողություն անցկացնելու հարցում համաձայնության հասնելու գործում։ Առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նա անձամբ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment