ՌԴ–ն և Աֆրիկան բնական դաշնակիցներ են բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում. Պուտին

https://arm.sputniknews.ru/20261029/rdn-ev-afrikan-bnakan-dashnakicner-en-bazmabever-ashkharhi-karucman-gvortsum-putin-108655577.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1c/108618976_111:0:2842:2048_1920x0_80_0_0_ab7a0995639df6638bc20b60526a4ec1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, աֆրիկա, վլադիմիր պուտին

ռուսաստան, աֆրիկա, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

Ռուսաստանի առաջնորդը նշել է` ՌԴ–ն շահագրգռված է, որ Աֆրիկան ամրապնդի տնտեսությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Աֆրիկան բնական դաշնակիցներ են միջազգային իրավունքի նորմերը հարգելու վրա հիմնված բազմաբևեռ ժողովրդավարական աշխարհակարգի կառուցման գործում։ Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարևոր է, որ Ռուսաստանին և Աֆրիկային միավորում են բարեկամության և սերտ գործընկերության ամուր կապերը։ Մենք բնական դաշնակիցներ ենք բազմաբևեռ, իսկապես ժողովրդավարական աշխարհակարգի կառուցման գործում` զերծ թելադրանքներից և երկակի ստանդարտներից, հիմնված միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները հարգելու վրա, ընդ որում` դրանց ամբողջականությամբ և փոխկապակցվածությամբ», – ասել է Պուտինը։

Ինչպես նշել է ՌԴ առաջնորդը, Ռուսաստանը շահագրգռված է, որ Աֆրիկան պաշտպանի իր ինքնիշխանությունը և ամրապնդի տնտեսությունը։

«Ռուսաստանը շահագրգռված է եղել և շարունակում է շահագրգռված լինել, որ աֆրիկյան երկրները պաշտպանեն իրենց ինքնիշխանությունը, վստահորեն զարգանան, ամրապնդեն իրենց տնտեսություններն ու սոցիալական ոլորտը», – հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով` Ռուսաստանը միշտ աջակցել է Աֆրիկայի ժողովուրդների` գաղութային ճնշման դեմ պայքարին, անշահախնդիր և համակողմանիորեն աջակցել է մայրցամաքի պետություններին և ազատության ու իրական անկախության, ինքնիշխան զարգացման, ինչպես նաև սեփական քաղաքական ու սոցիալ-տնտեսական մոդելների ընտրության հարցում նրանց ձգտմանը։

Պուտինը նաև նշել է, որ ռուսական ընկերությունները խոշոր ներդրումային նախագծեր են իրականացնում Աֆրիկայում։

«Մի շարք ռուսական ընկերություններ վաղուց և հաջողությամբ ներդրումային խոշոր նախագծեր են իրականացնում Աֆրիկայում։ Խոսքն այնպիսի ոլորտների մասին է, ինչպիսիք են էներգետիկան և խաղաղ ատոմը, հանքարդյունաբերությունը և օգտակար հանածոների արդյունահանումը, արտադրական համագործակցությունը, լոգիստիկան, զբոսաշրջությունը և մի շարք այլ ուղղություններ», – ասել է ՌԴ առաջնորդը։

Պուտինն ընդգծել է, որ ռուսական ընկերությունները Աֆրիկայում գործունեություն են ծավալում հավասար հիմունքներով և գաղութատիրական ոգով ռեսուրսներ չեն կորզում։

«Մեր գործարար շրջանակները աֆրիկացի գործընկերների հետ համագործակցությանը վերաբերվում են ազնվությամբ, հարգանքով, բարեխղճորեն և գործունեություն են ծավալում հավասարի պես, շահույթ չեն կորզում նախկին մետրոպոլիաների գաղութային պրակտիկայի ոգով։ Ընդհակառակը` նրանք ներդրումներ են կատարում, և ստացված եկամուտները դնելով ձեր երկրների տնտեսությունների զարգացման մեջ», – ասել է Պուտինը։

Ռուսաստան-Աֆրիկա երրորդ գագաթնաժողովը և տնտեսական ու մարդասիրական համաժողովն անցկացվում է Մոսկվայում հոկտեմբերի 28-29-ը։

Պատժամիջոցները նեոգաղութատիրության գործիք են, պետք է բարեփոխել ԱՄՀ-ն ու ՀԲ-ն. Պուտին

Leave a comment