https://arm.sputniknews.ru/20261029/aghi-ltshi-mvot-pluzum-e-eghel-kan-tuzhatsner-108653412.html
«Աղի լճի» մոտ փլուզում է եղել․ կան տուժածներ
«Աղի լճի» մոտ փլուզում է եղել․ կան տուժածներ
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում բացի հրշեջ–փրկարարներից աշխատում են նաև կինոլոգիական խմբեր։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T14:11+0400
2026-10-29T14:11+0400
2026-10-29T14:14+0400
փլուզում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108653740_0:56:1280:776_1920x0_80_0_0_b8aa5d2b806ee4c6afe822eb112a8443.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Գաջեգործների փողոցում` «Աղի լճի» մոտակայքում, փլվածք է եղել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ «Աղջի լճի» տարածքը պետք է բարեկարգվի։ Ծրագրով պետք է բարեկարգվեն լճամերձ արահետները, լուսավորություն անցկացվի, ինչպես նաև ջրամատակարարում և կոյուղի։ Կառուցվելու է նաև մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ։Մինչ բարեկարգման աշխատանքների մեկնարկը այնտեղի այցելուներն ահազանգում էին, որ «Աղի լճի» տարածքում «տենդեր շահած» ընկերությունը քանդում է հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։Քաղաքացիները մտավախություն ունեին, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից վստահեցրել էին, որ եղեգները չեն կտրվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108653740_143:0:1280:853_1920x0_80_0_0_f8bbd4f768ac5f8007af803de8c3115e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փլուզում
14:11 29.10.2026 (Թարմացված է: 14:14 29.10.2026)
Բաժանորդագրվել
Դեպքի վայրում բացի հրշեջ–փրկարարներից աշխատում են նաև կինոլոգիական խմբեր։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Գաջեգործների փողոցում` «Աղի լճի» մոտակայքում, փլվածք է եղել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։45-ին։
«Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։ Նախնական տվյալներով՝ կա երկու տուժած»,– հայտնում են ՓԾ–ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Ավելի վաղ
Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ «Աղջի լճի» տարածքը պետք է բարեկարգվի։ Ծրագրով պետք է բարեկարգվեն լճամերձ արահետները, լուսավորություն անցկացվի, ինչպես նաև ջրամատակարարում և կոյուղի։ Կառուցվելու է նաև մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ։
Մինչ բարեկարգման աշխատանքների մեկնարկը այնտեղի այցելուներն ահազանգում էին, որ «Աղի լճի» տարածքում «տենդեր շահած» ընկերությունը քանդում է հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։
Քաղաքացիները մտավախություն ունեին, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից վստահեցրել էին, որ եղեգները չեն կտրվի։