https://arm.sputniknews.ru/20261029/vovqer-mer-nervery-sghvocum-ein-bernin-keran-narek-karapetjany-tsetskrtuqi-masin-108653114.html
«Ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան»․ Նարեկ Կարապետյանը՝ ծեծկռտուքի մասին
«Ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան»․ Նարեկ Կարապետյանը՝ ծեծկռտուքի մասին
Sputnik Արմենիա
Կարապետյանը շեշտեց՝ իր ընտանիքին որևէ մեկը չի կարող մեղադրել կոռուպցիայի և թալանի մեջ, քանի որ իրենք տասնամյակներով միլիոնավոր դոլարներ են բերել մեր երկիր։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T14:01+0400
2026-10-29T14:01+0400
2026-10-29T14:03+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
նարեկ կարապետյան
ծեծկռտուք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107736384_0:83:1600:983_1920x0_80_0_0_51db4c6704407cb85751f4a07cc7c4ed.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ խորհրդարանում, տղայական, հայկական նորմալ կռիվ էր։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում ելույթի ժամանակ` անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքերին, թե պատճառը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն էին։Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։Ինչ վերաբերում է կոռուպցիային, Կարապետյանը շեշտեց՝ իր ընտանիքին որևէ մեկը չի կարող մեղադրել կոռուպցիայի և թալանի մեջ, քանի որ իրենք տասնամյակներով միլիոնավոր դոլարներ են բերել մեր երկիր։Կարապետյանն իր ելույթում հասցրեց խոսել նաև TRIPP-ի մասին՝ հիշեցնելով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե TRIPP-ը կարող է իրագործվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։«Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիևն էլ ձեզ է քցել։ Ոչ մեկը չասաց, որ խաղաղությունն ու TRIPP-ն իրար հետ կարող են լինել։ Անխոչընդոտ ճանապարհը վերցնում է, դրա արդյունքում մենք չենք ստանում խաղաղություն, էն ձեր ցույց տված սրտիկները»,- նշեց Կարապետյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում և ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107736384_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1172d83ea60dc241c54b2bd5d12c5243.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), նարեկ կարապետյան, ծեծկռտուք
հայաստան, աժ (ազգային ժողով), նարեկ կարապետյան, ծեծկռտուք
Կարապետյանը շեշտեց՝ իր ընտանիքին որևէ մեկը չի կարող մեղադրել կոռուպցիայի և թալանի մեջ, քանի որ իրենք տասնամյակներով միլիոնավոր դոլարներ են բերել մեր երկիր։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ խորհրդարանում, տղայական, հայկական նորմալ կռիվ էր։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում ելույթի ժամանակ` անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքերին, թե պատճառը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն էին։
«Չեն կարող իշխանության խմբակցության ներկայացուցչները գալ, ամբիոնից ինչ ուզում են՝ ասեն, իսկ ընդդիմադիրները լուռ նստեն, լսեն, ու ոչ մի արձագանք չլինի։ Այսօր այն, ինչ տեղի ունեցավ, պառլամենտարիզմի սովորական պրոցես է։ Մարդիկ, որոնք ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ, ու այն մարդիկ, որոնք մեր ներվերը սղոցում էին այստեղ, բերնին կերան ու վատ կերան»,- հայտարարեց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է կոռուպցիային, Կարապետյանը շեշտեց՝ իր ընտանիքին որևէ մեկը չի կարող մեղադրել կոռուպցիայի և թալանի մեջ, քանի որ իրենք տասնամյակներով միլիոնավոր դոլարներ են բերել մեր երկիր։
Կարապետյանն իր ելույթում հասցրեց խոսել նաև TRIPP-ի մասին՝ հիշեցնելով ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե TRIPP-ը կարող է իրագործվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Դուք մեր ժողովրդին եք քցել, Ալիևն էլ ձեզ է քցել։ Ոչ մեկը չասաց, որ խաղաղությունն ու TRIPP-ն իրար հետ կարող են լինել։ Անխոչընդոտ ճանապարհը վերցնում է, դրա արդյունքում մենք չենք ստանում խաղաղություն, էն ձեր ցույց տված սրտիկները»,- նշեց Կարապետյանը։