Երբ իրենց դուրսպրծուկը դուրս էր տալիս ամբիոնից, 3 ամիս ՔՊ-ն ասում էր՝ գնահատական տվեք, չտվեցին, դե հիմա թող ուտեն. Փաշինյան

Երբ իրենց դուրսպրծուկը դուրս էր տալիս ամբիոնից, 3 ամիս ՔՊ-ն ասում էր՝ գնահատական տվեք, չտվեցին, դե հիմա թող ուտեն. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես տեսել եմ, թե  միջադեպն ինչպես է սկսվել, եթե որևէ մեկը կա, որ մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի, խփի ԱԺ պատգամավորին կամ ինչ-որ բան անի, այդ ձեռքը մենք կջարդենք, ասում եմ շատ ուղիղ և առանց սեթևեթանքի»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց. «Որպես հետևանք ասում եմ՝ ձեռքը կջարդենք, էլ չեմ ասում աթոռով, թե ինչով, պետք լինի աթոռով էլ կջարդենք, թող իրենց տեղն իմանան, ամեն ինչ ունի չափ ու սահման, երբ իրենց դուրսպրծուկը դուրս էր տալիս ամբիոնից, 3 ամիս ՔՊ-ն ասում էր՝ գնահատական տվեք տեղի ունեցածին, չտվեցին գնահատական, դե հիմա թող ուտեն: Սրանից հետո միշտ լինելու է այդպես, ինչքան իրենց այդպես պահեն, ստանալու են նույն արձագանքը: ՔՊ-ն երեք ամիս է՝ զուսպ է, բայց եթե որևէ մեկը զուսպ լինելը մեկնաբանում է որպես թուլություն, ուրեմն դա ունենալու է հետևանք»:

Հարցին, թե ինչու Վահե Հակոբյանին հարվածելու համար չեղավ հետևաք՝ Փաշինյանն ասաց. «Այդ ինքը չէր, որ մարդկանց հրավիրում էր ռինգ, բոքսի էր հրավիրում, էդ իրենք չէին, որ ՀՀ ընտրված վարչապետի ուղղությամբ ԱԺ դահլիճում շշեր էին շպրտում, հիմա ուր է այդ մարդը, ման եկեք գտեք: Դուք մտածում եք, որ ինչ-որ կոռումպացված հանցագործների խումբ կարող է ՀՀ ԱԺ-ում վարչապետի ուղղությամբ շշեր շպրտի ու իր բերանը չջարդեն: Մտածում եք՝ կարող են մուսկուլները բացել գալ խորհրդարանի դահլիճում նստեն, իրենց լկտի պահեն և բերանները չջարդե՞ն: Հերիք է ձևեր տված, վզները հաստացրած գան, իրենք փող ունեն, իրենք ոչ մի բան չունեն, իրենք դառնալու են բոմժ»:

Leave a comment