Հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում նավթամթերքի ներմուծման նոր, դյուրացված կարգ է սահմանել։ Ընդունված որոշմամբ վառելիք տեղափոխող տրանսպորտային միջոցներին թույլ կտրվի հատել պետական սահմանը՝ պայմանով, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության փաստաթուղթը մաքսային մարմիններին կներկայացվի սահմանը հատելուց հետո՝ 10 օրվա ընթացքում։
Ինչու է դա կարևոր. Մինչ այժմ ԵԱՏՄ տեխկանոնակարգերով վառելիքի համապատասխանության գնահատումը տևում էր 2-3 աշխատանքային օր, իսկ հանգստյան կամ տոն օրերին՝ ընդհուպ 4-5 օր։ Այդ ընթացքում ցիստեռնները ստիպված կանգնած էին մնում սահմանին՝ խաթարելով լոգիստիկ շղթան։ Նոր կարգով տնտեսվարողներին թույլատրվում է նաև մինչև վերջնական փաստաթղթերի ստացումը բեռնաթափել և պահեստավորել վառելիքը սեփական տարածքներում (առանց վաճառքի իրավունքի)։
Նոր կարգավորման առանցքային մանրամասները.
-
Նախկին խնդիրը. Փաստաթղթերի սպասման պատճառով ցիստեռնները 2-5 օր կանգնում էին սահմանային անցակետերում՝ առաջացնելով կուտակումներ և լոգիստիկ խափանումներ։
-
Նոր ընթացակարգը.
-
Տրանսպորտային միջոցները բաց են թողնվում սահմանից անմիջապես։
-
ԵԱՏՄ տեխկանոնակարգերի համապատասխանության փաստաթուղթը ներկայացնելու համար սահմանվում է 10-օրյա ժամկետ։
-
-
Բեռնաթափում և պահեստավորում. Տնտեսվարողներն իրավունք են ստանում վառելիքը բեռնաթափել և պահել սեփական պահեստներում, սակայն իրացումը/վաճառքն արգելվում է մինչև վերջնական փաստաթղթերի ստացումը։