Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունը, չափանիշներ, կանոնակագ կա՞ հաստատված, նշեց․ «Այո, շատ հստակ՝ ընտրակաշառք պետք է չբաժանեն։ Ձեռներն ու ոտերը ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողների, պա՞րզ եմ արտահայտվում՝ բառիս քաղաքական իմաստով»։