Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել 2026 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեհաստանի առաջնության 20-րդ տուրում «Լեգիան» 1։1 հաշվով է ավարտել «Կատովիցեի» դեմ տնային հանդիպումը։

«Լեգիայի» կազմում խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ աչքի ընկնելով գլխի հարվածով։ Դա 26-ամյա ֆուտբոլիստի առաջին գոլն էր 2026 թվականին։

«Լեգիան» 21 խաղից հետո ունի 21 միավոր և վտանգավոր գոտում է՝ 16-րդ տեղում։ Ընթացիկ առաջնությունում Վահան Բիչախչյանը մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։



Leave a comment