Գագիկ Խաչատրյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

https://arm.sputniknews.ru/20261029/gagik-khachatrjany-evs-2-amis-kmna-kalanqi-tak-pastaban-108634576.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0a/106661438_0:0:1280:960_1920x0_80_0_0_f3ce564e3d1ce5a3fdfca6a08e563708.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գագիկ խաչատրյան, կալանք, դատարան, երեմ սարգսյան

հայաստան, գագիկ խաչատրյան, կալանք, դատարան, երեմ սարգսյան

Բաժանորդագրվել

Պաշտպանական կողմի նպատակն էր, որ թույլատրվի ՊԵԿ նախկին նախագահին տեղափոխել հիվանդանոց, ինչը որոշ չափով կթեթևացնի իրավիճակը, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը քննել է Խաչատրյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը, որը ներկայացրել էր դատախազությունը, և նման որոշում է կայացրել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Խաչատրյանի պաշտպանական թիմից։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել էր, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատացել արդեն մի քանի ամիս միայն պառկած լինելու հետևանքով։

Նա ընդգծել էր, որ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից կալանքի տակ է ու այդ օրվանից առհասարակ պառկած է, քանի որ հիվանդությունները թույլ չեն տալիս ինքնուրույն տեղաշարժվել։ Դրա հետևանքով նրա մոտ առաջացել են պառկելախոցեր, թոքաբորբ, նրա հիմնական հիվանդություններից առաջացող լուրջ խնդիրների հետ մասին։
Պաշտպանական կողմի նպատակն էր, որ թույլատրվի ՊԵԿ նախկին նախագահին տեղափոխել հիվանդանոց, ինչը որոշ չափով կթեթևացնի իրավիճակը, կկանխի պառկելախոցերի և թոքաբորբի հետագա բարդացումները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։

Leave a comment