https://arm.sputniknews.ru/20261029/ete-uzum-eq-krknutjun-es-dem-chem-rubinjany-tsetskrtuqi-hamar-meghadrec-ynddimutjany-108649257.html
Եթե ուզում եք կրկնություն, ես դեմ չեմ. Ռուբինյանը ծեծկռտուքի համար մեղադրեց ընդդիմությանը
Եթե ուզում եք կրկնություն, ես դեմ չեմ. Ռուբինյանը ծեծկռտուքի համար մեղադրեց ընդդիմությանը
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը հայտարարեց, որ եթե պարզվի՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները մասնակցել են ծեծկռտուքին, ապա դուրս կշպրտվեն Ազգային ժողովի շենքից։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T12:43+0400
2026-10-29T12:43+0400
2026-10-29T12:44+0400
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049807_0:0:1600:901_1920x0_80_0_0_1e00686a490a3ea6b4de5c1086675441.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում սկսված, ապա միջանցքում շարունակված ծեծկռտուքից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը վերսկսեց բացման խոսքով՝ ուղղված ընդդիմությանը` մասնավորապես «Ուժեղ Հայաստանին» և խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Նրա խոսքով՝ ինքը, երբ ամիսներ առաջ կոչ էր անում դահլիճում պահպանել բարեկրթության կանոնները, դա անում էր հանրության և ընդդիմության համար, որ նրանք չհայտնվեին այն վիճակում, որում այսօր հայտնեցին։Ռուբինյանը պնդեց, որ ՔՊ-ական Տարոն Չախոյանն իր ելույթում չի օգտագործել ոչ մի վիրավորական բան կամ այնպիսի խոսք, որը կարող էր վիրավորական ընկալվել։«Լրիվ նորմալ ելույթ էր։ Դուք՝ պարոն Կարապետյան, չեք տիրապետել Ձեզ, Ձեր էմոցիաներին, տեղից վիրավորել եք պարոն Չախոյանին, հետո վեր եք կացել տեղից՝ փորձելով հարվածել Չախոյանին։ Հետո, երբ սկսվեց ծեծկռտուքը, առաջին հարվածը հասցրել է Գառնիկ Դավթյանը Տարոն Չախոյանին․․․ Պարո՛ն Կարապետյան, ձեր հետ տեղի ունեցածի անմիջական պատասխանատուն դուք եք, դուք եք սկսել էս ամեն ինչը․․․»,- հայտարարեց Ռուբինյանը։Նա պնդեց, որ անվտանգության աշխատակիցներին հրավիրել է, հենց որ ծեծկռտուքը սկսվել է։ Ավելի առաջ գնաց ու ասաց, թե պետք չէ ծեծկռտուք սարքել, հետո ասել, թե ինչու մեզ չեք պաշտպանում։«Հարգելի՛ գործընկերներ, եթե ուզում եք կրկնություն, ես դեմ չեմ։ Կամ էլ լռեք ու լսեք»,- հայտարարեց Ռուբինյանը։Հավելեց՝ եթե հաստատվի, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները մասնակցել են ծեծկռտուքին, ապա նրանք «դուրս են շպրտվելու ԱԺ-ից, նրանց մուտքն արգելվելու է»։Նա նաև վերականգնեց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակը, որի ընթացքում իրավիճակը ևս մի քանի անգամ լարվեց։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106049807_177:0:1600:1067_1920x0_80_0_0_861ea16e698b87975a97adcec8231733.jpg.webp
աժ (ազգային ժողով)
աժ (ազգային ժողով)
ԱԺ նախագահը հայտարարեց, որ եթե պարզվի՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները մասնակցել են ծեծկռտուքին, ապա դուրս կշպրտվեն Ազգային ժողովի շենքից։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում սկսված, ապա միջանցքում շարունակված ծեծկռտուքից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը վերսկսեց բացման խոսքով՝ ուղղված ընդդիմությանը` մասնավորապես «Ուժեղ Հայաստանին» և խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Նրա խոսքով՝ ինքը, երբ ամիսներ առաջ կոչ էր անում դահլիճում պահպանել բարեկրթության կանոնները, դա անում էր հանրության և ընդդիմության համար, որ նրանք չհայտնվեին այն վիճակում, որում այսօր հայտնեցին։
Ռուբինյանը պնդեց, որ ՔՊ-ական Տարոն Չախոյանն իր ելույթում չի օգտագործել ոչ մի վիրավորական բան կամ այնպիսի խոսք, որը կարող էր վիրավորական ընկալվել։
«Լրիվ նորմալ ելույթ էր։ Դուք՝ պարոն Կարապետյան, չեք տիրապետել Ձեզ, Ձեր էմոցիաներին, տեղից վիրավորել եք պարոն Չախոյանին, հետո վեր եք կացել տեղից՝ փորձելով հարվածել Չախոյանին։ Հետո, երբ սկսվեց ծեծկռտուքը, առաջին հարվածը հասցրել է Գառնիկ Դավթյանը Տարոն Չախոյանին․․․ Պարո՛ն Կարապետյան, ձեր հետ տեղի ունեցածի անմիջական պատասխանատուն դուք եք, դուք եք սկսել էս ամեն ինչը․․․»,- հայտարարեց Ռուբինյանը։
Նա պնդեց, որ անվտանգության աշխատակիցներին հրավիրել է, հենց որ ծեծկռտուքը սկսվել է։ Ավելի առաջ գնաց ու ասաց, թե պետք չէ ծեծկռտուք սարքել, հետո ասել, թե ինչու մեզ չեք պաշտպանում։
«Հարգելի՛ գործընկերներ, եթե ուզում եք կրկնություն, ես դեմ չեմ։ Կամ էլ լռեք ու լսեք»,- հայտարարեց Ռուբինյանը։
Հավելեց՝ եթե հաստատվի, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները մասնակցել են ծեծկռտուքին, ապա նրանք «դուրս են շպրտվելու ԱԺ-ից, նրանց մուտքն արգելվելու է»։
Նա նաև վերականգնեց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակը, որի ընթացքում իրավիճակը ևս մի քանի անգամ լարվեց։